Դու արդեն համոզված ես, որ իշխանափոխության մի գրամ շանս չկա․ Անի Սամսոնյան
copy image url

Դու արդեն համոզված ես, որ իշխանափոխության մի գրամ շանս չկա․ Անի Սամսոնյան

Ներքին 2 տարի առաջ - 19:52 31-05-2022
Քաղաքական ստորությունը գիտեք որն է: Երբ դու ունես պատգամավորական անձեռնմխելիություն ու որոշում ես մի խումբ մարդկանց տանել պետական շենքեր գրավելու, ներխուժելու կամ այլ գործողություններ իրականացնելու: Այս մասին գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Հետո այդ մի խումբ մարդիկ ձերբակալվում են զանգվածային անկարգությունների համար և չի բացառվում, որ դատվեն, իսկ դու հետ ես գնալու պառլամենտ և վայելես քո անձեռնմխելիության մանդատը:

Եվ սա այն դեպքում, երբ դու արդեն համոզված ես նաև, որ իշխանափոխության մի գրամ շանս չկա:

Դե լավ, ամիսը մի երկու անգամ էլ սուր ելույթ կունենաս ամբիոնից, որ այդ մարդկանց հետ անարդար են վարվում, նրանց կհերոսացնես և այդպես օրերը կգլորվեն:

Այն ամենը ինչ պետք է իմանալ խորհրդարանական ընդդիմության`իրենց քաղաքական գործիչ համարող տղաների և աղջիկների մասին»,-գրել է նա: