Ձեռնաշղթաներով կապված երիտասարդին ծեծի ենթարկած ոստիկանը ի՞նչ է ասելու այսօր տանը. Հայկ Մամիջանյան

Ներքին 2 տարի առաջ - 22:08 30-05-2022
«Մեր քաղաքական պաշտոնյանները՝ նախարար-փոխնախարարները, որոնց մենք պետք է այցելեինք և ստանայինք նրանց կարծիքը այդ փաստաթղթի մասին, բացի համաձայնությունից այլ բան չէին կարող անել։ Տրամաբանությունը, իմ կարծիքով, հետևյալն է․ Փաշինյանը սարսափած է, որ իր թիմի որոշ անդամներ չեն ունենա այն լկտիությունը, ակնհայտ հակահայկականությունը, որպեսզի կամերայի առաջ ընդունեին, որ իրենք կողմ էին, որ Հայաստանը թրքացվի։ Նրա համար միակ լուծումը այդ շփումը թույլ չտալն էր։ Նա նույնիսկ իր նեղ քաղաքական թիմի վրա վստահ չէ։ Ինձ շատ հետաքրքիր է՝ այն հատուկ ջոկատայինը, որ ո՛չ կոչ էր հնչեցնում, ո՛չ որևէ գործողություն էր իրականացնում, այլ վերցնւմ էր մարդուն ու գլուխը խփում բետոնին, այսօր որ գնա տուն, ո՞նց է նայելու իր երեխայի աչքերին։ Ի՞նչ է ասելու․ ասելու է՝ ես այսօր գործի՞ էի։ Իսկ այն ոստիկանը, որ ձեռնաշղթաներով կապված երիտասարդին ծեծի էր ենթարկում, ի՞նչ է ասելու այսօր տանը։ Լավ, այդ հացը ուտվելո՞ւ է»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում իրականացվող հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում