Դա աբսուրդ է, դատարկություն է, բայց երեւի սրանով ուզում են էլ ավելի կոպիտ ապօրինությունների գնալ․ Լևոն Քոչարյան

Ներքին 2 տարի առաջ - 20:42 30-05-2022
«Ոստիկանների մեջ կային մարդիկ, որ անիմաստ փորձում էին կոպիտ բան արած լինեին, երբ ընդհանրապես դրա իմաստը չկար»: Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին այսօր Էրեբունու բաժնի դիմաց լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ում բերման էին ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից:

«Մեկը մեջքից է բռնած, մեկը կողքից, մեկ էլ մեկը գալիս է, ուզում է անպայման թեւս ոլորի: Միգուցե մտածում էին, որ այդպես անելով պարգեւավճարը ավել կլինի կամ առաջխաղացում կունենա: Եթե նույնիսկ հրահանգ չունեին, մտածում էին, որ նման բան անելով ինչ-որ մեկը կուրախանա վերեւներում: Հստակ բիրտ ուժ էին կիրառում:

«Այս անգամ զուտ վարչական իրավախախտմամբ չեն բերման ենթարկել, այլ խուլիգանության կասկածանքով: Երեւի փորձելու են քրեական գործ հարուցել: Դա աբսուրդ է, դատարկություն է, բայց երեւի սրանով ուզում են էլ ավելի կոպիտ ապօրինությունների գնալ»,-ընդգծեց Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում