Այսօր բոլոր բերման ենթարկվածների նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել․ փաստաբան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:43 30-05-2022
Ոստիկանության Էրեբունու բաժանի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների փաստաբաններից մեկը՝ Ալեքսանդր Կոչուբաևը, մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցող իրադարձություններից։

«Այստեղ բերման ենթարկվածների թիվը խիստ մոտավոր է, մեր հաշվարկներով էլ՝ 50-60-ից ավելի մարդիկ կան։ Իշխանությունները և Ոստիկանությունը գնում են մեծ դավադրության և խաղաղ ակցիա իրականացնող հավաքի բոլոր մասնակիցների նկատմամբ, ըստ էության, սկսել է քրեական հետապնդում։ Ընդ որում, փաստաբանական թիմ է աշխատում, և դա մեր բոլորի արձանագրածն է, և ոչ միայն Էրեբունու բաժնում, այլ առահասարակ, այսօր բերման ենթարկված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել՝ իբրև թե խուլիգանության հանցափաստով։

Այս փուլում, իրենք՝ ոստիկաններն էլ տեղյակ չեն՝ ինչ անեն, ում հարցնում ես, սերժանտից մինչև ոստիկանապետ տեղյակ չեն՝ ինչ են անում, սպասում են հրահանգավորման»,- ասաց Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանություն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում