Խուլիգանությունը ոստիկանությունն է, խուլիգանը Նիկոլ Փաշինյանն է, խուլիգանն իրենց ամբողջ խումբն է. Արթուր Ղազինյան

Ներքին 2 տարի առաջ - 18:17 30-05-2022
«Արդեն կարել են։ Քրեական գործը հարուցվել է խուլիգանության 256-րդ հոդվածի երրորդ մասով, մեղադրանքներ, գոնե այն մարդկանց, ում հետ մենք շփվում ենք, դեռ չեն հարուցել, բայց վստահ եմ, որ դա ժամանակի հարց է։ Հիմա երեք ժամը լրացել է, և մենք այստեղ սպասում ենք՝ մեր ընկերների հիմնական մասը դուրս գա։ Այն, որ հարուցված քրեական գործը բացարձակ ապօրինի է և ունի քաղաքական ենթատեքստ և դրդապատճառ, միանշանակ է, որովհետև խուլիգանությունը ոստիկանությունն է, խուլիգանը Նիկոլ Փաշինյանն է, խուլիգանն իրենց ամբողջ խումբն է, նրանք բոլորով միասին կազմակերպված դավաճանական խումբ են»։

Այս մասին Ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ճի՞շտ է, որ ուզում են խուլիգանության հոդվածով գործ հարուցել բերման ենթարկվախների վրա, ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Հիշեցնենք՝ այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանություն։

Ամենից շատ դիտված