Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով ոստիկանները հարվածներ են հասցրել Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանին, պատռել վերնաշապիկն ու փորձել բերման ենթարկել:
«Ոստիկանները քարշ տվեցին՝ հաշվի չառնելով, որ լրագրող եմ։ Թացը չորին խառնելով՝ հարվածում են»,- մեկնաբանեց Վահե Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ պարզապես կանգնած է եղել Իշխան Սաղաթելյանի և Արամ Վարդևանյանի հետ. «Պարզապես ասում էի ոստիկաններին՝ այսպես ագրեսիվ մի տրամադրվեք: վայրենաբարո ձեւերով հարձակվեցին, չէր տարբերվում ով ում է խփում: Ինձ գետնին գցելով, 3-4 րոպե բոլոր տեղերիս հարվածել են: Ես ներկայացա, ինձ մեքենայից իջեցրինք»,- ասաց նա:
Վահե Սարգսյանի վերնաշապիկն ամբողջությամբ պատառոտված էր:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը շարժման ձևակերպած հայտարարության մասին, բայց ոստիկանները սադրանքներ հրահրեցին ու սկսեցին բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին։