Երթի մասնակիցները, հանկարծակի շեղվելով, նորից վերադարձան կառավարության երրորդ մասնաշենքի մոտ և փորձելով ճեղքել ոստիկանական պատը՝ փորձեցին ներխուժել կառավարության մասնաշենք։ Քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ընդդիմադիր պատգամավորների միջև։
Հիշեցնենք՝ ընդդիմությունը վաղ առավոտից շրջափակել էր կառավարական 3-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները, պետական այլ մարմիններ: Ընդդիմադիր պատգամավորները ուզում էին ներս մտնել` պարզելու պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության կողմից հայտարարված կետերի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց նրանք ավարտել էին բողոքի ակցիան և երթ սկսել։