Ֆրանսիայում կապկի ծաղկի 16 դեպք է հաստատվել
copy image url

Ֆրանսիայում կապկի ծաղկի 16 դեպք է հաստատվել

Ավելին 2 տարի առաջ - 19:28 29-05-2022
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է երկրում կապկի ծաղկի հաստատված 16 դեպքի մասին, հայտնում է BFMTV-ն։

Դրանցից 12-ը գրանցվել է Իլ-դե-Ֆրանս մայրաքաղաքային մարզում, երկուսը` Օքսիտանիայում և մեկական դեպք` արևելյան Օվերն-Ռոն-Ալպերում և Նորմանդիայում:

Նախօրեին Արգենտինան, Մեքսիկան և Մալթան հայտնել էին իրենց երկրներում կապկի ծաղկի առաջին դեպքերի մասին։

Ամենից շատ դիտված