Ասել ենք՝ տղա ե՞ք, եկեք, չեն գալիս, որովհետև պատրաստվում եք երկիրը հանձնել, ամսի 3-ը լինելու է ձեր քաղաքական գերեզմանը. Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:53 28-05-2022
Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի անվտանգության, հայանպաստ օրակարգով հրավիրում են ԱԺ նիստ, և հանդես են եկել հստակ հայտարարության տեքստով։

«Այդ տեսքտի հիմնական ուղերձն այն է, որ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, չեն կարող լինել սահմանազատման և սահմանագիծան աշխատանքներ, քանի դեռ Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքում են, միաժամանակ, հայ թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել Ցեղասպանության ուրացման հաշվին։

Մենք ասել ենք, սա է քաղաքական օրակարգը, եկեք խորհրդարան, սա վերջնական ջրբաժան է, երեկ երեկոյան հայտարարել են, որ չեն գալու։

Մինչ այդ ասում էին, որ խորհրդարանական ընդդիմությունը վախենում է գալ խորհրդարան, թող նայի մեր աչքերին ու ասի, ինչ ասում է հրապարակից։
Խնդրեմ, ասել ենք՝ տղա ե՞ք, եկեք, ու շատ ուղիղ ենք ասել, ու ասել ենք՝ սա էլ օրակարգը․ չեն գալիս։

Չեն գալիս և մեկ ու կես էջանոց հայտարարության որևէ տողի, որևէ բառի վրա չկա քննադատություն, չկա հակազդեցություն։ Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնելու։ Ամսի 3-ը լինելու է իրենց քաղաքական գերեզմանը։

Առաջիկա օրերին մեր պայքարը կառուցվելու է այս տրամաբանությամբ․ բոլորը պետք է հստակ կողմնորոշում արտահայտեն՝ կա՛մ կողմ են, կա՛մ դեմ․ սա ջրբաժան է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված