ՌԴ-ն Ուկրաինայում հասել է միայն ոչ մեծ հաջողությունների՝ չնայած հսկայական գերակշռությանը. Պենտագոն
copy image url

ՌԴ-ն Ուկրաինայում հասել է միայն ոչ մեծ հաջողությունների՝ չնայած հսկայական գերակշռությանը. Պենտագոն

Արտաքին 2 տարի առաջ - 14:58 27-05-2022
Ուկրաինայում պատերազմը շարունակվում է ավելի քան երեք ամիս, և այդ ընթացքում ռուսական զորքերը, որոնք թվաքանակով զգալիորեն գերազանցում են ուկրաինացիներին, հասել են միայն չափավոր առաջընթացի, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան։

Ռուսաստանի սկզբնական ռազմավարությունը Կիևի գրավումն էր: Բայց դա չաշխատեց, ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: Այդ ժամանակ ռուսական բանակը փորձեր սկսեց՝ կտրելու Դոնբասի ամբողջ տարածաշրջանը մնացած Ուկրաինայից՝ Խարկովից դուրս գալով դեպի հարավ և Մարիուպոլից՝ դեպի հյուսիս։ Բայց այստեղ էլ ռուսական բանակը չի հասել մեծ առաջընթացի:

Այժմ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայից կամաց-կամաց պոկել հեռավոր արևելյան մարզերը։ Ծանր մարտեր են ընթանում, փոխվել են տեղանքն ու նպատակները, բայց ռուսական զորքերի մարտավարությունը մնում է նույնը. «Նրանք, ինչպես նախկինում, դա անում են բավականին դոկտրինալ կերպով. սկզբում օգտագործում են հրետանին, այնուհետև առաջ են բերում ստորաբաժանումները՝ միայն այն բանից հետո, երբ համարում են, որ բավականաչափ մեղմել են հակառակորդի պաշտպանությունը,- բացատրում է պաշտոնյան:- Սակայն թվաքանակի գերազանցությունը նրանց կողմն է, ուստի, կարծում եմ, մենք կշարունակենք հետևել այս սողացող առաջընթացին»:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն ակնկալում էր, որ առաջին անհաջողություններից հետո ռուսական հրամանատարությունը հաշվի կառնի սխալները և կփոխի մարտավարությունը, սակայն դա տեղի չունեցավ։

Ամենից շատ դիտված