Իսրայելը հայտարարել է Գազայում խմբավորումների դեմ պայքարի հաջողությունների մասին
copy image url

Իսրայելը հայտարարել է Գազայում խմբավորումների դեմ պայքարի հաջողությունների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 09:45 21-05-2021

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ հրեական պետությունն աննախադեպ հաջողությունների է հասել Գազայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել Իսրայելի անվտանգության ուժերին և Պաշտպանության բանակին՝ շտաբի պետի ղեկավարությամբ: Նախարարի խոսքով, վերջին 11 օրվա ընթացքում իրենք «Գազայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում աննախադեպ մասշտաբի, ճշգրտության և ռազմավարական նշանակության ռազմական հաջողությունների են հասել»:

Գանցը նշել է, որ Իսրայելի ռազմական գերատեսչությունը պատրաստ է շարունակել պաշտպանել իսրայելական քաղաքացիական բնակչությանը, իսկ անվտանգության ուժերն ու բանակը «գործում են տարբեր ճակատներում ՝ պատրաստ հարձակման և պաշտպանության»:

Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հավանության էր արժանացրել Եգիպտոսի առաջարկն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում երկկողմ հրադադար հաստատելու մասին: «Համասի» ներկայացուցիչը հաստատել էր Իսրայելի հետ փոխադարձ հրադադարի ռեժիմը Մոսկվայի ժամանակով 02:00-ից:

Ամենից շատ դիտված