Մադրիդյան սկզբունքների կիրառման արդյունքում հանրաքվեի արդյունքը լինելու էր նույնը, բայց լինելու էր ճանաչում՝ միջազգային մասշտաբով․ Արմեն Ռուստամյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:57 26-05-2022
Մադրիդյան սկզբունքների կիրառման արդյունքում հանրաքվեի արդյունքը լինելու էր նույնը, բայց լինելու էր ճանաչում՝ միջազգային մասշտաբով, ինչն ամենամեծ արդյունքը կարող էր լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած «բացահայտումներին», ըստ որոնց՝ նախկին իշխանությունները, ընդունելով Մադրիդյան սկսզբունքները, արդեն ընդունել են, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Նա նշել էր՝ ԼՂՀ ապագա կարգավիճակի հարցը պետք է լուծվի ապագայում անցկացվելիք հանրահավաքի միջոցով, ըստ Փաշինյանի՝ հայկական կողմը, ընդունելով դա, ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։

«Այս իշխանությունն իսկապես բանակցային գործընթացներում մեր դիրքերը պաշտպանելու բանաձևը չի գտել։ Մադրիդյան սկզբունքներն ինքնին փոխզիջումային փաստաթուղթ էր։ Մենք կատարել ենք շատ գրագետ քայլ՝ մեր զիջումը համարելով այն, որ կարելի է ևս մեկ հանրաքվե անցկացնել Արցախում, հատկապես որ վստահ ենք, որ արդյունքը նույնն է լինելու։ Խոսքը գնում էր Արցախում հանրաքվեի մասին, ոչ թե Ադրբեջանի ամբողջ տարածքով, և դա պետք է լիներ նույն համամասնությամբ, ինչ-որ եղել է 1988 թվականից սկսած։ Զարմանալի է, որ այսքան տարի պաշտոնի լինելով՝ չեն հասկացել, որ այն մեր կողմից շատ գրագետ քայլ է եղել»։

Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք համարել են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պետք է լինի ոչ թե միակողմանի, այլ միջազգային գործընթացով ճանաչացված, ինչպես Կոսովոյի տարբերակն է։

«Եթե չոր տրամաբանությամբ նայեինք, առհասարակ բանակցությունների մեջ չպետք է մտնեինք և ասեինք, որ Արցախը հռչակել է իր անկախությունը, ուզում եք՝ ճանաչեք։ Այս տրամաբանությամբ ինչպե՞ս կարելի է երկիր ղեկավարել եւ բանակցություններից խոսել»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին