Բացառում եմ որևէ դեպք, երբ ինչ-որ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի հավատարմագրման վերաբերյալ բողոք լինի կամ հավատարմագրումը դադարեցվի․ Հովհաննիսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:16 26-05-2022
«Այս օրենքը բացարձակապես կապ չունի էթիկայի հետ: Մենք խոսում ենք պետական մարմիններում աշխատանքային գոտու կանոնների մասին, որոնք էթիկայի կանոններ չեն, որոնք ամրագրված են հավատարմագրման կարգի մեջ: Որևէ հայեցողության մասին խոսք լինել չի կարող: Լրագրողների համար կանխատեսելի է իրենց աշխատանքը պետական մարմիններում, նրանք գիտեն, թե որոնք են աշխատանքային կանոնների խախտումները: Եվ ես բացառում եմ որևէ դեպք, որը կարող է ենթադրել, որ ինչ-որ հայեցողությամբ, ինչ-որ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի հավատարմագրման վերաբերյալ բողոք լինի կամ հավատարմագրումը դադարեցի»։ Այս մասին Արթուր Հովհաննիսյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ո՞վ է որոշելու՝ որն է լրագրողի կողմից խախտումը, գուցե քաղաքական ենթատեքստով սուր հա՞րցը պետական կառույցի կողմից դիտարկվի որպես խախտում:

Նա հիշեցրեց, թե ընդունված օրենքն ինչպես է աշխատելու. խախտումն արձանագրվելու է, պետական մարմինն այդ խախտման մասին նախազգուշացնելու է լրատվական գործունեություն իրականացնողին, և եթե մեկ տարվա ընթացքում կրկին խախտում լինի նույն լրագրողի կողմից, և լրատվամիջոցը սեփական դիմումով չփոխարինի լրագրողին, ապա պետական մարմինն ինքը սեփական նախաձեռնությամբ կարող է դադարեցնել տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ նրան այլ լրագրողով փոխարինելու հնարավորությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում