Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնին մեղադրել են պետական դավաճանության մեջ
copy image url

Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնին մեղադրել են պետական դավաճանության մեջ

Արտաքին 2 տարի առաջ - 15:29 26-05-2022
Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Իգոր Դոդոնի դեմ։ Քաղաքական գործիչն անցնում է չորս քրեական հոդվածներով՝ ներառյալ պետական դավաճանությունը և կոռուպցիան։ Մայիսի 26-ին դատախազները դիմելու են դատարան մեղադրյալին 30 օրով կալանավորելու միջնորդությամբ։

Ավելի վաղ Դոդոնին կալանավորել էին 72 ժամով։ Մինչ այդ նրա մոտ անցկացվել էր խուզարկություն։

Հետաքննությունը կարծում է, որ Դոդոնը կաշառք է ստացել մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլահոտնյուկից։ Առիթը 2019 թվականին արված տեսանյութերն էին։ Թաքնված տեսախցիկով նկարահանված տեսանյութում Պլահոտնյուկը փորձում էր Իգոր Դոդոնին, որն այն ժամանակ գործող նախագահ էր, հանձնել սև փաթեթ։ Դոդոնը դրան ձեռք չի տվել, սակայն ասել է՝ «էլի դուք պարկով եք», ու խնդրել է փոխանցել ոմն «Կոստայի»։ Տեսանյութում Դոդոնն ու Պլահոտնյուկը քննարկում են նաև խորհրդարանում կոալիցիա ստեղծելու հարցը, որը կունենար սահմանադրական մեծամասնություն։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի