Դերասան Մաշկովի դուստրը պատմել է, որ հայրն իրեն մեղադրել է «դավաճանության» մեջ
copy image url

Դերասան Մաշկովի դուստրը պատմել է, որ հայրն իրեն մեղադրել է «դավաճանության» մեջ

Արտաքին 3 տարի առաջ - 09:54 23-03-2022
Դերասանուհի Մարիա Մաշկովան՝ դերասան Վլադիմիր Մաշկովի դուստրը, ասել է, որ հայրը մեղադրել է իրեն «դավաճանության» մեջ՝ հակապատերազմական դիրքորոշման համար։
Վլադիմիր Մաշկովը եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը ընտրություններում և ելույթ է ունեցել մարտի 18-ին Լուժնիկիում կայացած իշխանամետ հանրահավաք-համերգին, որը նվիրված էր Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցման ութերորդ տարելիցին։
«Նա խնդրեց ինձ իմ աղջիկների հետ անհապաղ վերադառնալ Ռուսաստան, լինել լավ ռուսաստանցի, ներողություն խնդրել դավաճանության համար, լինել ռուս ժողովրդի կողքին և օգնել ուկրաինացի նացիստների դեմ պայքարում»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Մաշկովան: «Այն, ինչ հիմա կատարվում է, ուղղակի աներևակայելի է։ Փաստը, որ այդքան շատ ռուսներ, այդ թվում՝ հայրս, հավատում են, որ այս բռնությունն ինչ-որ կերպ արդարացված է, սիրտս կոտրում է։ Բայց դա, իհարկե, չի կարելի համեմատվել այն ամենի հետ, ինչի միջով հիմա անցնում են ուկրաինացիք, որոնք մահանում են»,- ասել է դերասանուհին, որն արդեն 6 տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում։
Մարիա Մաշկովան ընդգծել է, որ մերժել է հոր առաջարկը և վստահ չէ, որ այժմ կարող է վերադառնալ Ռուսաստան։