ԲԴԽ նախագահը անպարկեշտ է արտահայտվել ծնողների հասցեին

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 13:46 26-05-2022
Քիչ առաջ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները դուրս եկան ԲԴԽ-ից, որտեղ հանդիպել են ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ։

Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը ծնողների հասցեին անպարկեշտ արտահայտություն է թույլ տվել` ասելով, որ ծնողները դատավարության ընթացքում ընդամենը հանդիսատես են և ոչ մի իրավունք չունեն: Այս «հանդիսատես» բառը շատ է վիրավորել ծնողներին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր ԲԴԽ-ից պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով։ Նշենք նաև, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում