ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 26-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 32-ը չի զեկուցվում:
Նիստը վարչապետը սկսեց հետևյալ հայտարարության ընթերցմամբ. «2022 թ․-ի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։35-ին, ԱՄՆ-ի Կանավրլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը։ Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական Սատլանտիս ընկերության համագործակցության արդյունքում։ Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն։ Նկատի ունեմ ՀՀ-ում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական, գիտաարտադրական ոլորտը։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է հանրապետությունում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը»։
Մանրամասն՝ տեսանյութում․