Սաակաշվիլին հիվանդանոցում կորցրել է գիտակցությունը
copy image url

Սաակաշվիլին հիվանդանոցում կորցրել է գիտակցությունը

Արտաքին 2 տարի առաջ - 21:17 25-05-2022
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդի» կլինիկայում կորցրել է գիտակցությունը։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին, որն այցելել է իր պաշտպանյալին հիվանդանոցում, գրում է SOVA-ն։

«Նրա հետ զրույցից տեղեկացա, որ երեկ գիշերը նա կորցրել է գիտակցությունը, սակայն բժիշկների անհապաղ միջամտությունը վերացրել է խնդիրը։ Մենք նույնիսկ չենք ուզում պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե դա տեղի ունենար թիվ 12 քրեակատարողական հիմնարկում»,- ասել է Սաձագլիշվիլին։

Փաստաբանի խոսքով, գիտակցության կորստի պատճառը Վրաստանի նախկին նախագահի ընդհանուր թուլությունն էր։ Նա կրկին հայտարարել է, որ քաղաքական գործչի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

Ամենից շատ դիտված