Նրանք ընտրել են ջայլամի քաղաքականություն․ գլուխդ մտցնել ավազի մեջ ու չուզենալ աղետը տեսնել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:50 25-05-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Քիչ է մնում՝ մեզ համոզեն, որ պատերազմում մենք չենք պարտվել, իրականում դա թյուր ըմբռնումն է հայ հասարակության շրջանում։ Շուշին ու Հադրութն էլ մեր տիրապետության տակ են, քիչ է մնում՝ Նախիջևանը գրավենք։ Եթե սա լիներ առաջին դեպքը այս չորս տարվա ընթացքում, մենք կառաջարկեինք քննարկում, մեկնաբանում, բայց իրականությունը այնքան ակնհայտ է, որ չես տեսնում միայն այն դեպքում, եթե դիտմամբ չես ուզում տեսնել, եթե դիտմամբ չես ընտրել ջայլամի քաղաքականություն․ գլուխդ մտցնել ավազի մեջ ու չուզենալ աղետը տեսնել, իսկ աղետը ակնհայտ է․ Հայաստանի անվտանգության համակարգը քանդված է։ Մենք էլ չենք պաշտպանում մեր սեփական անվտանգությունը»։ Այս մասին այսօր Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե իշխանական որոշ պատգամավորներ ասում են, որ Շառլ Միշելի՝ Արցախին վերաբերող հայտարարությունը սխալ է ընկալվել հասարակության կողմից, նա ինչպե՞ս կմեկնաբանի դա։

«Այդ հայտարարությունում տրված են ամենավատ ձևակերպումները, որտեղ չկա Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, և խոսք է գնում այնտեղ ապրող մարդկանց իրավունքների մասին, իսկ թե ո՞ր իրավունքներն են դրանք, որոշված չէ։ Իրականությունը սա է, որը թակել է արդեն մեր դռները, սրա մասին Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները խոսում են ուղիղ տեքստով, ուղիղ տեքստով խոսում են նաև Հայաստանում իրենք իրենց իշխանություն համարողները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում