Հայկական բեռնատարների համար Իրանի կողմից մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության մասին խոսակցությունները սկսվեցին տարածվել մայիսի 10-12-ը, երբ Հայաստանում տեղի էին ունենում հայ-իրանական միջկառավարական հանդիպումները։ Դրանից հետո մենք և այստեղ, նաև հետագայում իմ այցի ընթացքում Իրան, գործընկերների հետ խոսեցինք։
Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Իրանը հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություն է իրականացրել։
«Գոյություն ունեն 2 կողմից սահմանված տուրքեր։ Իրանական բեռնատարների համար մուտք դեպի Հայաստան, և հակառակը՝ հայկական բեռնատարների համար մուտք դեպի Իրան։ Իրանական կողմը կիրառում է 240 դոլար տուրք։ Հիմա իրենք առաջարկում են այդ 240-ը դարձնել 120 դոլար՝ պայմանով, որ այսօր գոյություն ունեցող չեզոք գոտում 2 բեռնատարներից իրար բեռներ փոխանցելը դադարեցվի, և հայկական բեռնատարներն անցնեն իրականան տարածք։
Մյուս կողմից՝ քննարկվել է նաև 2 երկրների միջև տուրքերը զրոյացնելու և իրար նկատմամբ ֆինանսական միջոցներ չկիրառելու տարբերակը։ Մենք խնդրել ենք իրանական գործընկերներին այժմ գործող կարգավորումներում ոչինչ չփոխել, մինչև մենք հասկանանք, թե որ ուղղությամբ ենք գնում»։
Մանրամասները՝ տեսանյութում