Իշխանությունները փորձում են դեռևս իրենց հավատացող փոքրաթիվ զանգվածին ևս մեկ անգամ մոլորեցնել․ Արեգնազ Մանուկյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:10 25-05-2022
Այս թոհուբոհի մեջ իսկապես չենք հասցնում հետևել ԱԺ-ի աշխատանքներին ու իրենց ելույթներին, եթե ժամանակ էլ լինում է՝ ես շատ թանկ եմ գնահատում իմ ժամանակը և հաստատ այն չէի տրամադրի իրենց ելույթները լսելուն։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնոլվ նախօեին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանի ելույթին, որի ընթացքում վերջինս ընդդիմության շարժումն անվանել էր մանր խուլիգանություն։

«Այն, ինչ իրենք անում են, ընդամենը պարզ փորձեր են իշխանությունը պահելու և իրենց դեռևս հավատացող փոքրաթիվ զանգվածին ևս մեկ անգամ մոլորեցնելու, դեմագոգիայով զբաղվելու և գոնե այդ զանգվածին պահելու, որ իրենք չհասկանան, թե դեպի ուր են տանում այս թրքահաճո, հակահայ իշխանությունները»։

Մանուկյանն ընդգծեց, որ երբ սկսեցին փողոցային պայքարը, ինքը չէր հավատում, որ այսքան մարդ կարձագանքի։

«Ինձ թվում էր, որ իրենց մանիպուլյացիոն դեմագոգիայով ու գործողություններով կարողացել են բթացնել ժողովրդի զգոնությունը, բայց ես շատ ուրախ եմ, որ սխալվել եմ, որովհետև այն մարդիկ, որ ասում են, թե այստեղ գումար է բաժանվում ու նման հիմար թեզեր են առաջ տանում, ես իրենց առաջարկում եմ, որ գան, իրենց աչքով տեսնեն, թե ինչ փառահեղ երիտասարդություն է այստեղ»։

մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում