Ընդդիմադիրները շրջափակել են նախագահական նստավայրը. լարված իրավիճակ՝ Բաղրամյան 26-ում

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 09:30 25-05-2022
Ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիան։ Նրանք այժմ Բաղրամյան 26-ում են՝ շրջափակելով նախագահական նստավայրը։ Այնտեղ են նաև ընդդիմադիր պատգամավորներ, գործիչներ։ Ոստիկանական մեծ թվով ուժեր՝ կարմիրբերետավորներ, սևբերետավորներ, շրջափակել են ընդդիմադիրներին։

«Եկել ենք ոչ թե պաշարելու, այլ պաշտպանելու պետական այս կառույցը՝ ստիպելով, որ այն ծառայի հայ ժողովրդին»,- ընդդիմադիրների ակցիայի ընթացքում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Հարգելի՛ հայրենակիցներ, անցակետից սկսած՝ երկու շարքով թեւ տվեք, պահեք, մեր մյուս խումբը գնում է մյուս մուտքը փակելու: Մեր նպատակն է՝ որեւէ աշխատակից չմտնի նախագահական շենք: Ինչո՞ւ ենք շրջափակել նախագահականը, որովհետեւ երկրում մի ամիս է՝ պրոցեսներ են տեղի ունենում, համաժողովրդական շարժում է, իսկ էստեղի նստած անձը իրականությունից կտրված է: Ինքը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում