Թուրքական դրոշ եք նվիրում Միրզոյանին, որին ի պատասխան՝ ձեզ պետք է Թալեաթի բեղերից նվիրեն. Դավոյանը՝ ընդդիմությանը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:48 24-05-2022
Ազգային ժողովում քառօրյա նստաշրջանի ընթացքում պատգամավորներներն իրենց ելույթների ընթացում հանդես եկան հայտարարություններով։ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, իր ելույթում անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ԱԳՆ շենք մուտ գործելուն, ասաց.

«Ուզում եմ անդրադառնալ ընդդիմադիրների և որոշ բորբոքված քաղաքացիների լայնամասշտաբ հարձակմանը ԱԳՆ–ի նկատմամբ․ դա ներկայացրին որպես մեծագույն ձեռքբերում, այնինչ ցանկացած պատգամավոր անարգել կարող է մտնել ցանկացած պետական կառույց։ Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունեցել այնտեղ, խուլիգանական քայլ էր։ Օրինակ՝ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հանդիպում էր խնդրել ԱԳ նախարարի հետ և ստացել համաձայնություն։ Դրսում ձեր գործընկերները թուրքական դրոշ են նվիրում Արարատ Միրզոյանին, որին ի պատասխան՝ ձեզ պետք է Թալեաթի բեղերից նվիրեն՝ ի պատիվ նախկինում եղած դաշնակցային հարաբերությունների»։

Հիշեցնենք, որ որ ընդդիմադիր երկու պատգամավորներ առավոտյան ցանկանում էին մուտք գործել ԱԳՆ շենք՝ այնտեղ հանդիպելու ԱԳՆ տարբեր պաշտոնյաների հետ և նրանց փոխանցելու, որ Բրյուսելում Ալիև-Շառլ Միշել-Փաշինյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները առ ոչինչ են, և հայ ժողովուրդը դրանք չի ընդունում:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ