Չարենցավանում ամուսինը վիճաբանության ժամանակ կրակել է իր 20-ամյա կնոջ վրա
copy image url

Չարենցավանում ամուսինը վիճաբանության ժամանակ կրակել է իր 20-ամյա կնոջ վրա

Ներքին 2 տարի առաջ - 13:09 24-05-2022
Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանքներ են հնչում:

Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք:

Երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հրացանը:

Ամենից շատ դիտված