Ցուցարարները շրջափակել են ոստիկաններին
copy image url

Ցուցարարները շրջափակել են ոստիկաններին

Ներքին 2 տարի առաջ - 10:11 24-05-2022
«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին ԱԳՆ շենքի մոտ, շարունակում են իրենց բողոքի ու անհնազանդության ակցիաները։

Ընդդիմությունը այս պահին շարունակում է արգելափակված պահել Արտաքին գործերի, ԿԳՄՍ և Արդարադատության նախարարությունները, փակված են նախարարությունների բոլոր ելքերն ու մուտքերը, տարածքում շրջում են նախարարությունների աշխատակիցները, որոնք չեն կարողանում բարձրանալ իրենց աշխատավայրեր: Նախարարությունների շենքերը շրջափակված են նաև ոստիկանների կողմից, որոնք մեծ թվով են կենտրոնացված նախարարության առջև, տեղ-տեղ ցուցարարները նաև ոստիկաններին են շրջափակել:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան, հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով:


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված