ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան և ՀՀ ՄԻՊ-ը հեռախոսազրույց են ունեցել
copy image url

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան և ՀՀ ՄԻՊ-ը հեռախոսազրույց են ունեցել

Ներքին 2 տարի առաջ - 21:28 23-05-2022
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հեռախոսով քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։

Այդ մասին Մոսկալկովան այդ մասին հայտնել է Telegram–ալիքում։

Նրա խոսքով, քննարկվել է ՌԴ-ի և Հայաստանի ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։

«Հուսով եմ, որ մեր միջև կշարունակվի կառուցողական, վստահելի երկխոսությունը ինչպես երկկողմ համագործակցության ձևաչափով, այնպես էլ Օմբուդսմենների եվրասիական դաշինքի և ինտեգրացիոն այլ հարթակների շրջանակում»,- գրել է Մոսկալկովան։

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը Քրիստինե Գրիգորյանին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն: