Ժողովուրդը կենդանիների խումբ չէ, վերջիվերջո մարդիկ հասկանում են, բանականություն ունեն. քաղաքացի

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 16:27 23-05-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Ցանկացած դեպքում այն վիճակում, որում հիմա Արցախը կա, շարունակում է մնալ Հայաստանի հետ, թե հետագայում ինչ կլինի, կախված է Հայաստանի ապագա իշխանությունից։ Ներկայիս իշխանությունից և ընդդիմությունից պետք չէ որևէ բան սպասել։ Հետագայում ինչպիսին կլինեն իշխանությունները, ինչ հարցեր կլուծեն՝ դա արդեն ապագայի խնդիր է»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը հրաժարվել է Արցախի անկախությունից, ինքը ճի՞շտ է համարում։

«Ինձ թվում է` այսօր, վաղը մի քանի տարվա ընթացքում ոչինչ չի ստացվի, իսկ թե հետագայում ինչպե՞ս կլինի․․․ ի հայտ կգան նոր մարդիկ նոր գաղափարներով, նոր ծրագրերով կհզորացնեն մեր բանակը, մեր պետությունը։ Ընդդիմության մեջ չկան այն մարդիկ և այն գործիչները, ովքեր կարող են իրենց հետևից տանել ժողովրդին, հզորացնել ազգը»,- ասաց քաղաքացին։

«Ընդդիմության մեջ չկա, գոյություն չունի այն քաղաքական գործիչը, որը կարող է իր հետևից տանել ժողովրդին. եթե այդպիսի մարդ լիներ, ժողովուրդը միահամուռ կերպով կգնար նրա հետևից։ Ժողովուրդը կենդանիների խումբ չէ, վերջիվերջո մարդիկ հասկանում են, բանականություն ունեն, բայց չկա այդպիսի մարդ, ում հետևից կարելի է գնալ», - ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում