ԱՀԿ-ն հաստատել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 90 դեպք
copy image url

ԱՀԿ-ն հաստատել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 90 դեպք

Արտաքին 2 տարի առաջ - 15:51 23-05-2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է կապիկի ծաղիկով վարակման 92 դեպք։ Եվս երեք տասնյակ դեպք սպասում է հաստատմանը։ Տվյալները հրապարակված են կազմակերպության կայքում։ ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ դեպքերի թիվը կաճի:

Դեպքերը հայտնաբերվել են 15 երկրներում։ Ամենաշատ վարակվածները Պորտուգալիայում են, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում (21-ից մինչև 30 դեպք): Հիվանդությունը հաստատվել է նաև Ավստրիայի, Ավստրալիայի, Բելգիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի և ԱՄՆ-ի բնակիչների մոտ։ Արձանագրված դեպքերի մեծ մասը կապված չէ այլ երկրներ մեկնելու հետ, նշում է ԱՀԿ-ն։ Միևնույն ժամանակ Իսրայելում և Շվեյցարիայում առաջին վարակվածները եղել են մարդիկ, որոնք վերջերս են եկել արտերկրից։

Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշաններ են տենդը, գլխացավը, այտուցը, մեջքի ցավը և մկանային ցավը: Տենդն անցնելուց հետո կարող է ցան առաջանալ դեմքի, ինչպես նաև ափերի ու ոտնաթաթերի վրա։ Բրիտանական առողջապահական ծառայության տվյալներով, հիվանդությունը սովորաբար ընթանում է թեթև ձևով, մարդկանց մեծամասնությունը ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում:

Այս հիվանդության հետ կապված մահվան որևէ դեպք մինչ օրս չի գրանցվել, հաղորդել է ԱՀԿ-ն:

Ամենից շատ դիտված