Բոլոր ուկրաինացի զինվորականները, ովքեր գերի են հանձնվել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, այժմ գտնվում են ԴԺՀ-ի տարածքում, որտեղ նախատեսվում է նրանց հանձնել տրիբունալ, հայտարարել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:
««Ազովստալից» գերեվարվածները պահվում են ԴԺՀ-ի տարածքում։ Հանրապետության տարածքում նախատեսվում է կազմակերպել նաև միջազգային տրիբունալ։ Ներկայումս մշակվում է տրիբունալի կանոնադրությունը»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին: