Թմրաբարոն Օտոնիելը կալանավորվել է Կոլումբիայի ոստիկանության և բանակի կողմից. նրան անմիջապես կհանձնեն ԱՄՆ-ին
copy image url

Թմրաբարոն Օտոնիելը կալանավորվել է Կոլումբիայի ոստիկանության և բանակի կողմից. նրան անմիջապես կհանձնեն ԱՄՆ-ին

Արտաքին 3 տարի առաջ - 10:52 25-10-2021

Կոլումբիայում կալանավորել են ամենափնտրվող հանցագործին` երկրի ամենամեծ թմրակարտելի ղեկավար Օտոնիելին: Իշխանություններն այս իրադարձությունը համեմատել են Պաբլո Էսկոբարի կալանավորման հետ։

Թմրաբարոնի ձերբակալությունը, որի իրական անունը Դաիրո Անտոնիո Ուսուգա է, համատեղ իրականացվել է Կոլումբիայի ոստիկանության, բանակի և օդուժի կողմից։

Ավելի վաղ կառավարությունը 800.000 դոլար պարգևավճար էր սահմանել նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար, իսկ ԱՄՆ-ն առաջարկել էր 5 միլիոն դոլար՝ նրան բռնելու համար։

Կոլումբիայի իշխանությունները կկատարեն ԱՄՆ-ի օրդերը և Ուսուգային առաջիկայում կհանձնեն ԱՄՆ-ին, El Tiempo պարբերականին ասել է երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն։

Թմրաբարոնն արդեն տեղափոխվել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի մերձակայքում գտնվող ռազմաբազա, որտեղից էլ նրան կտեղափոխեն ԱՄՆ, հայտնում է El Nuevo Siglo տեղական պարբերականը:

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հեռուստատեսային ուղերձ է հղել Օտոնիելի կալանավորման կապակցությամբ։

«Սա մեր երկրում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հասցված ամենամեծ հարվածն է այս դարում,ասել է:- Սա համեմատելի է միայն 1990-ականներին պաբլո Էսկոբարի ձերբակալության հետ»:

Ամենից շատ դիտված