ԼՂ հիմնախնդիրը ՀՀ օրակարգում գրեթե չկա. Էդգար Էլբակյան
copy image url

ԼՂ հիմնախնդիրը ՀՀ օրակարգում գրեթե չկա. Էդգար Էլբակյան

Ներքին 2 տարի առաջ - 20:49 22-05-2022
«Հայկական նախագիծ»-ն այժմ Ֆրանսիայի հրապարակում «Բրյուսելյան դավադրությունն ու հայկական դիմադրությունը» թեմայով քննարկում է կազմակերպել, որի հիմնական բանախոսներն են թուրքագետ Վարուժան Գեղամյանը և նախագծի հեղինակ Էդգար Էլբակյանը։

Էլբակյանն իր ելույթում ասաց, թե որն է Փաշինյանի՝ բրյուսելյան հանդիպումների նպատակը. «Ժամանակին մենք ունեինք ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որտեղ ներկայացված էին երկրներ, ձևաչափը բազմակողմ էր, որը թույլ էր տալիս, որ մեր հիմնահարցը չվերածվի ուղղակի մանրադրամի և առևտրի առարկայի։ Հիմա մենք տեսնում ենք, որ Միսկի խմբի ձևաչափը չկա, իսկ ՀՀ-ն զավթած իշխանության խմբավորումը իր նպաստն է բերել դրան։ ԼՂ հիմնախնդիրը ՀՀ օրակարգում գրեթե չկա։ Այստեղ ինքնիշխանության մասին խոսք գնալ չի կարող։ Մենք միայն տեսնում ենք, որ կա Արցախի կարգավիճակի անորոշ հիշատակություն կա միայն։ Այս իշխանություններն ամեն բան անում են, որ իրենց վրայից գցեն ցանկացած կոնֆլիկտ»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Վարչապետն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։