Մեր իրականությունը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ. Ասպրամ Կրպեյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:16 22-05-2022
Ֆրանսիայի հրապարակում այժմ «Ժողովրդավարություն․ ընտրությո՞ւն, թե՞ պարտադրանք» թեմայով քննարկումն է, որի համակարգողն է Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն իր բանախոսության ընթացքում ասաց, որ ինքն իրեն համարում է իրական ժողովրդավարության ջատագով, իսկ հասարակությունը պետք է ստանձնի հստակ պատասխանատվություն՝ իր ճակատագիրը կոփելու, կառուցելու համար.

«Այն իրականությունը, որը կա Հայստանում, որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Որևէ տեղ չենք կարող գտնել այս երևույթը, երբ ժողովրդավարության հետ աղերս չունեցող երևույթները կբրենդավորվեն ժողովրդավարության քողով ու կհորջորջվեն որպես ժողովրդավարության բաստիոն։ Ես այս ժողովրդավարությունն անվանում եմ կոյուղային ժողովրդավարություն։ 2018 թվականին իշխանության թիրախում հայտնվեց հենց ժողովրդավարությունը։ Ժողովրդավարության ու խախաղության քողի տակ՝ իշխանությունը միտված է վերջնականապես տարալուծելու և վերացնելու անվտանգային համակարգը»։

Մանրամասն՝ տեսանյութում։