Թուրքիան և Ադրբեջանը հնարավորինս ուզում են իրավիճակից շատ բան «քամել». Արմեն Ռուստամյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 14:58 22-05-2022
«Նոր աշխարհակարգի ձևավորման մեջ է գտնվում աշխարհը, և այն, ինչ որ մենք տեսնում ենք, դրա վառ ապացույցն է»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի մարտահրավերները և կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսամյանը։

Ռուստամյանի խոսքով, մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական առումով այնպիսի մարտահրավերների առջև, որ այժմ Հելսինկյան աշխարհակարգն այժմ գոյություն չունի։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ ասաց. «Ռուս-ուկրաինական պատերազմը աշխարհը բաժանել է երկու մասի։ Միանշանակ է, որ մենք դրանից հետո ունենալու ենք նոր իրավիճակ՝ թե՛ աշխարհակարգի առումով, թե՛ տարածաշրջանում։ Կարևոր է, որ կարողանանք հստակ մարտավարություն ձևավորել։ Թուրքիան և Ադրբեջանը հնարավորինս ուզում են իրավիճակից շատ բան «քամել»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում համաժողովրդական պայքարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում` Հայաստանի արտաքին և ներքին, անվտանգային մարտահրավերների վերաբերյալ, որի բանախոսներն են` Արմեն Ռուստամյանը, Տիգրան Աբրահամյանը, Էլինար Վարդանյանը, Կարեն Վրթանեսյանը, Սոս Հակոբյանը: Քննարկման մոդերատորն է Ագնեսսա Խամոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ