Վաղը տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․ Արտակ Զաքարյան
copy image url

Վաղը տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․ Արտակ Զաքարյան

Ներքին 2 տարի առաջ - 21:57 21-05-2022
«Վաղը հավաքվում են Բրյուսելում, որպեսզի վերահաստատեն Արցախը Ադրբեջանին հանձնելու և Հայաստանի որոշ տարածքներ թրքացնելու նիկոլական հանձնառությունը»: Այս մասինն իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Վաղը հավաքվում են Բրյուսելում, որպեսզի վերահաստատեն Արցախը Ադրբեջանին հանձնելու և Հայաստանի որոշ տարածքներ թրքացնելու նիկոլական հանձնառությունը: Նիկոլը Բրյուսելում նորից հայտարարելու է, որ որպես հայ ժողովրդի պատմության բացառիկ հակահայ երևույթ` պատրաստ է շարունակել Հայն ու Հայաստանը կործանելու իր ստանձնած գործը:

Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը:

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին:

Ոտքի ելե´ք, մեզ ոչ ոք իրավունք չի տվել դառնալ Նիկոլի և իր դավադիր խունտայի գերին ու զոհը»,- գրել է նա: