Ավստրալիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը. բժիշկների խոսքով, վարակակիրը Նոր Հարավային Ուելսի 40-ամյա բնակիչն է, որը նախօրեին վերադարձել է Եվրոպայից։
Կանադայում նույնպես ի հայտ են եկել վիրուսի առաջին դեպքերը: Կառավարությունը հայտնել է Քվեբեկ նահանգից երկու դեպքի մասին: Վարակակիրները վերադարձել են ԱՄՆ կատարած ճամփորդությունից։