Ավարտին է մոտենում ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունը։ Նախավերջին՝ 37-րդ տուրում «Էվերթոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում հյուրընկալել էր «Քրիստալ Փելասին»։ Տանտերերը կամային հաղթանակ են տարել 3։2 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո, Ժան-Ֆիլիպ Մատետայի և Ջորդան Այուի գոլերի շնորհիվ հյուրերն առջևել են 2։0 հաշվով։ 54-րդ րոպեին Մայքլ Քինը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 75-րդ րոպեին Ռիշարլիսոնը հավասարեցրել է այն։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը խփել է «իրիսների» հաղթական գոլը։
Մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո «Էվերթոնի» երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և ֆուտբոլիստների ու մարզիչների հետ բուռն կերպով տոնել հաջողությունը։

Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն այս հաղթանակի շնորհիվ բարձրացել է 16-րդ հորիզոնական՝ պահպանելով տեղը Պրեմիեր լիգայում։
«Էվերթոն» - «Քրիստալ Փելաս» հանդիպման տեսությունը.