Շիրակցուն թուրքի եթիմ ու դավաճան անվանելով՝ կարող էիք մտնել մա՞րզ. ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիրներին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:30 19-05-2022
Ազգային ժողովի արտահերթ նիստում մտքերի փոխանակության ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ասաց, որ լինելով Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր՝ իր պարտք է համարում ամբիոնից անդրադառնալ օրեր առաջ իրենց փրկիչ հռչակած ընդդիմադիրների՝ Շիրակի մարզ կատարած այցին.

«Այն, ինչ տեղի ունեցավ Շիրակի մարզում, քաղաքացիների կողմից ինքնաբուխ էր, որևէ մեկի կողմից ուղղորդված չէր, ինչպես փորձում են ներկայացնել ընդդիմադիր գործիչները»։

Պալյանի խոսքով՝ Շիրակի մարզում խոչընդոտվեց ընդդիմադիրների մուտքը արժանապատիվ քաղաքացիների կողմից ճանապարհը փակելու միջոցով։ Վերջիններիս շարքերում շիրակցի գերեվարված զինծառայողների ծնողներն էին, ինչը, սակայն, ամեն կերպ փորձեցին հերքել ցուցարարները՝ զերծ չմնալով վիրավորանքից։

«Ամենազարհուրելին այն է, որ խոսքից վերածվեց նաև գործի այդ ամենը։ Գյումրիում չակերտավոր խաղաղ ցուցարարները ծեծի ենթարկեցին տարեց մարդկանց՝ միայն իրենց գաղափարակիցը չլինելու պատճառով։ Ահա սա է բոլորիս ծանոթ ձեռագիրը, որը չի փոխվել և չի փոխվելու։ Ահա սա է այն ապագան, որն անցյալի պրոյեկտումն է լինելու։ Ես հասկանում եմ, որ դուք նեղվել եք շիրակցու, գյումրեցու՝ ձեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից, բայց դուք իրոք սպասում էիք, որ կարող էիք շիրակցուն թուրքի եթիմ ու դավաճան անվանել, հրապարակայնորեն նվաստացնել մարդկանց ու լավ վերաբերմունքի՞ արժանանալ, հանգիստ մտնել մա՞րզ։ Շիրակցին ձեզ մշտական ու անվերադարձ 2018 թվականին մերժել է, իսկ շիրակցու չէ-ն երբեք հա չի դառնա։ Հաջորդ անգամ Շիրակի մարզի կողքով անցնելիս շատ երկար մտածեք, պարոնա՛յք»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին