6-րդ հարկից նետվելով՝ ինքնասպան է եղել ԱԱԾ-ի 32-ամյա կապիտանը
copy image url

6-րդ հարկից նետվելով՝ ինքնասպան է եղել ԱԱԾ-ի 32-ամյա կապիտանը

Ներքին 2 տարի առաջ - 10:58 19-05-2022
Երևանում այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայիք տեղեկություններով՝ մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։