ԱՄՆ դեսպանատունը չորեքշաբթի օրը վերսկսել է աշխատանքը Կիևում այն բանից հետո, երբ ավելի քան երեք ամիս առաջ դադարեցրել էր այն Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքի պատճառով։
Ամերիկացի դիվանագետները Ուկրաինայի մայրաքաղաքը լքել էին փետրվարի 14-ին՝ պատերազմի մեկնարկից 10 օր առաջ։ Դեսպանատան աշխատանքը կազմակերպվել էր Լվովում։ Լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո դիվանագետները որոշ ժամանակով մեկնել էին Լեհաստան և հրատապ խնդիրները լուծելու համար դեսպանատան աշխատակիցներից ոմանք վերադառնում էին Լվով։
Կիև վերադառնալու որոշումը կայացվել է քաղաքից ռուսական զորքերի նահանջից հետո։ Ապրիլին և մայիսին Կիև են վերադարձել մի շարք երկրների դիվանագետներ, որոնք նախկինում լքել էին Ուկրաինայի մայրաքաղաքը։