Մի խումբ պատգամավորների նկատմամբ ուժ է կիրառվել. Իշխան Սաղաթելյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 11:10 18-05-2022
«Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաները շարունակվում են, ոստիկանությունն իրեն պահում է այլանդակ վատ, ապօրինի»: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ: Կան արդեն հստակ փաստեր: Քիչ առաջ Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի, մի շարք այլ պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել: Կան մի քանի հարյուր բերման ենթարկվածներ: Որևէ կերպ այս պայքարը կանգ չի առնելու: Բաժիններում արդեն տեղ չկա»,- ասել է նա:

Իշխան Սաղաթելյանը նաև դիմել է ոստիկաններին. «Երեկվա ձեր պարգևավճարը ակնհայտ դարձրեց այսօրվա ձեր գործած քայլերը: Դուք դարձել եք Նիկոլի գործիքը: Այն, ինչ անում եք, հատ-հատ պատասխան եք տալու, բոլորդ ֆիքսված եք: Բոլոր այն երաշխիքները, որ պարգևավճարի հետ Նիկոլը ձեզ տվել է, ես ձեզ ասում եմ՝ պատասխան եք տալու: Էդտեղ էլ է Նիկոլը ձեզ խաբել»:

Ամենից շատ դիտված