Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը»․ Հրապարակ
copy image url

Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը»․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:30 18-05-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը», մեր տեղեկություններով, եղել է Սյունիքի նախկին մարզպետ, նախկինում Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանը։ Հենց նա է Խաչատրյան եղբայրների «գժի թուղթը» հիմք ընդունել եւ ազատել բանակից։ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները հաշվառված են «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։


Ըստ կարգի՝ զինկոմիսարիատում պետք է ստուգվեն հոգեբանական խնդիրները, որպեսզի այդ հիմքով մարդն ազատվի ծառայությունից։ Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում Մելիքսեթ Պողոսյանի հետ կապվել։ Հիշեցնենք․ նա 2007-2017 թվականներին եղել է Գորիսի գլխավոր զինկոմը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված