Ֆուտբոլի Անգլիայի Չեմպիոնշիփի (1-ին դիվիզիոն) փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Նոթինգեմ Ֆորեսթը» հյուրընկալել էր «Շեֆիլդ Յունայթեդին»։
«Շեֆիլդն» առաջին խաղում հաղթել էր 2։1 հաշվով։ Պատասխան մրցավեճում նույն հաշվով առավելության հասավ «Նոթինգեմը», և հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ Համառ պայքարում գոլ չգրանցվեց։
Հերթը հասավ 11-մետրանոց հարվածաշարին. ավելի դիպուկ գտնվեցին «Նոթինգեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 3։2 հաշվով։
Հաղթական գոլից անմիջապես հետո «Նոթինգեմի» երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և ֆուտբոլիստների հետ տոնել հաղթանակը։ Տեսանյութը՝
այստեղ։
Այսպիսով, «Նոթինգեմ Ֆորեսթը» դուրս եկավ փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ Պրեմիեր լիգայի ուղեգիրը վիճարկելու է «Հադերսֆիլդի» հետ։ Նշենք, որ ԱՊԼ-ի ուղիղ ուղեգիր էին ձեռք բերել «Ֆուլհեմը» և «Բորնմութը»։
Հարկ է նշել, որ «Նոթինգեմ Ֆորեսթը» վերջին անգամ Պրեմիեր լիգայում հանդես է եկել 1998/99թ. մրցաշրջանում։