Եթե զիջես Տիգրանաշենը, զիջում ես քո հիմնական զարկերակը դեպի Սյունիք և Արցախ․ նման բան չպետք է լինի․ Աննա Գրիգորյան

Խոսք Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:32 17-05-2022
«Այսօրվանից սկսած մեր անհնազանդության ակցիաները նոր թափ են հաղորդել մեր շարժմանը։ Դուք տեսաք, որ կառավարությունում նստած վախկոտն արդեն խուճապի մեջ է։ Դրա մասին է խոսում այն փաստը, որ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել։ Մարդիկ կանգնած մայթին՝ գալիս իրենց էլ էին տանում։ Նշանակում է, որ իսկապես խուճապի մեջ է»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ նա ընդգծեց, որ պետք է բացառել հայելային հետքաշումը, որովհետև դա նշանակում է, փաստացի վերահսկողության կորուստ սեփական տարածքի նկատմամբ։

«Դա կարող է ասել մարդ, ով ընդհանրապես չի ճանաչում սեփական երկրի տարածքը, չի տիրապետում սեփական երկրի քարտեզին։ Հայաստանի տարածքում հայելային հետքաշում չի լինելու։ Սահմանազատումն ու սահմանագծումն անթույլատրելի է, քանի դեռ ադրբեջանական զորքերը կանգնած են մեր երկրի տարածքում։ ԴԵռ Սև լճում, Գեղարքունիքում ադրբեջանական զորքեր են։ Ուժի սպառնալիքի ներքո սահմանատազատում ու սահմանագծում չի լինելու»։

Անդրադառնալով անկլավներին՝ նա ընդգծեց․ «Թող լավ լսեն իրենց աթոռներից կառչածները՝ Տիգրանաշենը հայկական է ու հայկական է մնալու, Տավուշի 7 գյուղերը մերն են ու չենք զիջելու։ Եթե զիջես Տիգրանաշենը, նշանակում է զրջում ես քո հիմնական զարկերակը դեպի Սյունիք և Արցախ։ Նման բան չպետք է լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում