Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում». Փաստ
copy image url

Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում». Փաստ

Մամուլ 2 տարի առաջ - 07:36 17-05-2022
«Փաստ» օրաթերթը գրում է․

Օրերս, այսպես կոչված, «1000 դրամների» գործով ձերբակալվեց, ապա և դատարանի որոշմամբ կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, այլև իրավաբաններից շատերն այս գործը համարում են բացառապես քաղաքական ու «սարքված» հենց իշխանությունների կողմից: Չալաբյանն ինքն էլ նախօրեին հայտարարություն տարածեց, որ գործում «բացակայում է որևէ իրական հանցակազմ, և միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Չալաբյանին ազատությունից զրկելու իշխանության որոշումը անհանգստացրել ու զայրացրել է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք խոշոր կառույցների ու կազմակերպությունների: Ընդ որում, խոսքը ոչ միայն McKinsey & Company խորհրդատվական հայտնի ընկերության մասին է, որի նախկին ավագ տնօրենն է եղել Չալաբյանը, այլև ոչ պակաս հայտնի ու հեղինակավոր այլ կազմակերպությունների Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, եվրոպական մի շարք երկրներից:
Բանն այն է, որ Չալաբյանը բավականին լուրջ հեղինակություն և կապեր ունի նաև միջազգային «արենայում», և նրա նման պրոֆեսիոնալ, հարգված, պահանջված մասնագետի հանդեպ նման վերաբերմունքը չէր կարող անտարբերության մատնվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ կազմակերպություններից լուրջ ճնշումներ են սկսվել Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ իրենց անհանգստությունն ու զայրույթն արտահայտելով Չալաբյանի հանդեպ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ճնշումների կապակցությամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի