«Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Դիմում եմ հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ արեք ձեր հետևորդներին վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել»։ Այս մասին գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել:
Նա հավելել է. «Սոցիալական ցանցերի ձեր էջերում գրեք մեր ակցիաների մասին, ձեր ընկերներրի ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպեք և վաղը առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները։ Սա շատ կարևոր գործ է։ Հաղթանակը մոտ է։ Եվ թող Աստված օգնական լինի ամենքիս»: