Երևանը ձեռք կբերի հարյուր նոր ավտոբուսներ. նախագիծն ամբողջությամբ պատրաստ է

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:54 16-05-2022
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում գերատեսչությունները ներկայացնում էին նախորդ շաբաթվա հաշվետվությունը։

Հանձնարարականներ տալու ընթացքում քաղաքաքապետ Հրաչյա Սարգսյանն շեշտեց, որ կանաչապատման մրցույթի գործը պետք է վերանայել։

Արևային տանիքների վերանորոգման վերաբերյալ գերատեսչության ղեկավարն ասաց, որ կա լրամշակված նախագիծ։

Երևանում ավտոբուսի նոր կանգառասրահների վերաբերյալ զեկուցում ներկայացվեց, որից հետո 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարելու նախագիծը ներկայացվեց քաղաքապետին։ «Նախագիծն ամբողջական տեսքի է բերվել մեր գործընկերների հետ, մաքսիմում վաղն առավոտյան կներկայացվի տրանսպորտի վարչություն»։

Սարգսյանն ասաց, որ կան որոշ փողոցներ, որտեղ տեսախցիկի հետ կապված խնդիրներ են առկա։
Երևանի Էլեկտրոտրանսպորտ ՓԲԸ-ից ասացին, որ նոր շարժական կայան ստեղծելու նպատակով նոր մրցույթ է հայտարարվելու։ Քաղաքապետն էլ հիշեցրեց, որ գնահատողի նոր մրցույթ էր դրվել, դա ինչպե՞ս է սկսվելու։ Ի պատասխանան՝ ասաց. «Ես, ճիշտն ասած, սպասում էի հանձնաժողովին, իրավական մասով սպասում էի որոշակի փոփոխությունների»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում