Երեկ հրապարակված 6 կետերը Ադրբեջանի հրապարակած 5 կետերն են՝ լղոզված 6-ի մեջ․ թուրքագետ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:43 14-05-2022
Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները և հանրահավաքները։ Այս պահին նրանք գտնվում են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ անցկացվում է նաև բացօթյա քննարկում՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանի, թուրքագետ Վարուժան Գեղամյանի, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի և տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանի միջև։

Քննարկման ընթացքում Վարուժան Գեղամյանն ասաց․ «Դատելով այն քարոզչության ծավալից և քարոզչական թեզերից, որը երեկվանից կապիտուլյանտական խմբավորումը տարածում է հայկական մեդիա տիրույթում, և դա հասնում է հնարավորինս լայն շրջանակների՝ այս թեման կարևոր է, քանի որ այն փաստացի ներկայիս խմբավորման՝ իրենց իսկ պատկերացրած լեգիտիմության հիմնաքարերից է։ Հետևաբար, կարիք կա այն իսկապես հնարավորինս մանրամասն բացատրելու՝ ոչ միայն նրա համար, որ կապիտուլյանտական խմբավորումը իր քաղաքական գնահատականը ստանա, այլ նաև փաստացի այն քարոզով, որ անում են կապիտուլյանտները, դրանով ջարդում են նորից Արցախի համար պայքարի դուրս գալու հնարավորությունը մեր ժողովրդի մեջ, այսինքն՝ իրենք ցույց են տալիս, որ այս իրավիճակին այլընտրանք չկա, կարիք չկա պայքարելու, մենք դատապարտված ենք և այլն։ Այսինքն՝ ինչ է ստացվում․ Ադրբեջանը գործադրում է սահմանային ճնշում, այդ ճնշմանը մենք չենք հակադրվում և այդ ճնշման տակ ասում ենք՝ այո՛, մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքելու։ Բնականաբար բոլոր միջազգային դերակատարները, որոնք այս հարցում կան, ևս ակնկալում են, որ Հայաստանի Հանրապետությունը կգնա զիջումների, որպեսզի այդ լարվածությունը թուլանա, որովհետև տեսել են, որ կա մի կողմ, որը պատրաստ է զիջումների գնալ, և դա հայկական կողմն է։ Ադրբեջանը հրապարակեց այն 5 կետերը, որոնք հիմք են խաղաղ բանակցությունների։ Երեկ հրապարակված 6 կետերը, ոչ այլ ինչ են, քան այդ 5 կետերը՝ ուղղակի լղոզված 6-ի մեջ։ Այսինքն՝ նրանք ամբողջ տրամաբանությամբ կրկնում են Ադրբեջանի հրապարակած կետերը, մի բացառությամբ՝ այնտեղ լղոզված կերպով ավելացված է նաև, որ երբ անվտանգությունը ապահովվի, նոր կքննարկենք Ղարաբաղի հարցը։ Այլ խոսքով՝ Ադրբեջանի կազմում մենք թողնելու ենք Արցախը, բայց հետո մի բան կբանակցենք»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում