Դատախազը ուզի, չուզի, Փաշինյանը ուզի, չուզի, նրանք ենթարկվելու են պատասխանատվության․փաստաբան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:35 14-05-2022
Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին նրանք գտնվում են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հանդես են գալիս բանախոսություններով։

Բանախոսությամբ հանդես եկավ նաև փաստաբան Բենիկ Գալստայանը, ով խոսեց հարահավաքների ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք, ըստ նրա, քրեական գործի անխուսափելի հիմք են, բայց մինչ օրս հարուցված չեն։
«Փորձեմ գալ սկզբից․ապօրինության առաջին դեպքը, որին հանդիպեցի, մայիսի 2-ին տեղի ունեցածն է, երբ ոստիկանության «Արաբկիրի» բաժին բերման ենթարկվեցին «Դաշնակցական» մի խումբ երտասարդներ։ Նրանցից 3-ը ձերբակալվեցին` փաստացի փողոց փակելու համար։ Ընդ որում, ձերբակալվածներից մեկը ինքնակամ ներկայացել էր ոստիկանության բաժին։ Ձերբակալման նպատակը դրել էին անձի փախուստը կանխելը։

Օգտագործելով այս հարթակը` ուզում եմ անվանական նշել՝ «Արաբկիրի» քնչական բաժնի պետ, հարգելի´ պարոն Հովհաննես Չալաբյան, քնչական խմբի ղեկավար Տիգրան Ոսկանյան, քննիչներից մեկը՝ Արմեն, վաղ թե ուշ դուք քրեական պատասխանատվության եք ենթարկվելու։ Դատախազը ուզի, չուզի, Փաշինյան Նիկոլը ուզի, չուզի, այդ անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության, ես հետևողական եմ լինելու»,- ասաց Բենիկ Գալստյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում