Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2022 թվականի մարդահամարի անցկացման հարցերը
copy image url

Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2022 թվականի մարդահամարի անցկացման հարցերը

Ներքին 2 տարի առաջ - 21:59 13-05-2022
ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստը՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականի, Վիճակագրական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժնի պատասխանատուների և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում Կոմիտեի մարզային վարչության պետ Իշխան Սարգսյանը նշել է, որ այս մարդահամարը տարբերվում է մասնավորապես կազմակերպման մեթոդաբանությամբ, որի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2020 փուլի մարդահամարների անցկացման համակցված եղանակի կիրառման ուղեցույցներով և ընթացակարգերով՝ բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների և 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ:

Անդրադառնալով մարդահամարի նպատակին, նշանակությանը, հիմնական առավելություններին՝ Իշխան Սարգսյանը ներկայացրել է իրականացվելիք գործընթացները՝ միաժամանակ նշելով ժամանակավոր անձնակազմի, աշխատասենյակների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների հասցեական տնտեսության կարգավորման, փողոցների, թաղամասերի անվանատախտակների, շենքերի, շինությունների ու բնակարանների համարանիշերի առկայության անհրաժեշտությունը:

Ընդգծելով մարդահամարի անցկացման համապետական նշանակությունը՝ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը կարևորել է այն հանգամանքը, որ մարզային հանձնաժողովը և համայնքային ներկայացուցիչները պետք է ամենայն պատասխանատվությամբ և համակարգված կատարեն նախատեսվող աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք լինելու են Արմավիրի մարզպետ, մարդահամարի մարզային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի անմիջական հսկողության ներքո:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում