Մենք մայիսի 12-ի հաղթանակի օրը ևս վերականգնելու ենք․ Իշխան Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:20 12-05-2022
«Այսօր մայիսի 12-ն է։ 1994 թ-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար պարտադրեց Ադրբեջանին, մեր ժողովրդի նպատակասլացության, կազմակերպվածության և կամքի շնորհիվ մենք 1994 թ-ին կարողացանք պարտադրել թշնամուն, որպեսզի կնքի զինադադար»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«2020 թ-ի մայիսի 12-ին այս դավաճան իշխանության գործունեության հետևանքով ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզ, գրավեցին Սև լճի տարածքը։ Այս օրը ևս պղծվեց այս իշխանության կողմից, և այս ագրեսիային ի պատասխան՝ օրվա իշխանության պատասխանը եղավ այն, թե ի՞նչ եք կարծում՝ այդ լճի 30 տոկոսի համար պետք է գնայինք նոր բախումների՞։ Սա է էսօրվա իշխանության դեմքը, պատկերը, երբ թշնամին շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, դրա հակադարձումը հաճախ լինում է այն, որ այդ տարածքները հայկական չեն։ Մենք մայիսի 12-ի հաղթանակի օրը ևս վերականգնելու ենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված